Логотип

ԻՍԿ ԴՈՒՔ ԿՓՈԽԵ՞Ք ՁԵՐ ՈՐԴՈՒ, ԱՄՈՒՍՆՈՒ, ԵՂԲՈՐ, ԹՈՌԱՆ, ՀՈՐ ԿՅԱՆՔԸ ԵՐԵՔՍԵՆՅԱԿԱՆՈՑԻ ՀԵՏ

Նիկոլական քարոզիչների օրվա փուչիկ է հավակնում դառնալ Դատախազության հաղորդագրությունն առ այն, որ վերջին 7 տարիներին իբր պետությանը իբր վերադարձվել է «773 միլիոն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցներ»։

Դնում եմ մի կողմ, որ սրանց պաշտոնական թվերն, ինչպես ցանկացած այլ հաղորդած տեղեկատվություն, մշտապես պետք է ստուգել։

Դնում ենք մի կողմ, որ նման գործերի ճնշող մեծամասնությունը ընթանում և ավարտվում է աղաղակող ապօրինություններով։

Լիովին ընդունում եմ, որ որոշ գործերով լուծումները կարող են լինել օբյեկտիվ։

Եվ այսքանով հանդերձ։

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք՝

8 000 000 000+ ԱՄՆ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը։

6 000 000 000+ ԱՄՆ դոլարի զենք նվիրվել է Ադրբեջանին։

200 000 000+ ԱՄՆ դոլարի պարգևավճար է բաժանվել:

Մի քանի տասնյակ միլիարդի գույք, ռեսուրսներ, տարածքներ Արցախում նվիրվել է Ադրբեջանին։

Էլ չասեմ մարդկային հազարավոր կորուստների մասին։ Սրանց լկտիության աստիճանը պատկերացնելու համար մի հաշվարկ կատարեք՝ 773 000 000 : 5 000 = 154 600 ԱՄՆ դոլար։

Ահա այսքան «արժե» մեկ մարդկային կորուստը սրանց պաշտոնավարման ընթացքում, մի երեք սենյականոց բնակարանի գին։

Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ՀՀԿ փոխնախագահ

Verelq.am