Իսպանիան դեմ է Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմական «աղետին»։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն սպառնալիքներից հետո, թե կդադարեցնի Մադրիդի հետ առևտուրը՝ հակամարտության վերաբերյալ վերջինիս դիրքորոշման պատճառով, հաղորդում է France 24-ը։
«Այսպես են սկսվում մարդկության մեծագույն աղետները… Չի կարելի «ռուսական ռուլետկա» խաղալ միլիոնավոր մարդկանց ճակատագրերի հետ»,- հայտարարել է Սանչեսը։
ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև լարվածությունն աճել է այն բանից հետո, երբ Սանչեսը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ռմբակոծությունները՝ որակելով դրանք որպես անխոհեմ ու անօրինական քայլ, իսկ ավելի ուշ արգելել է ամերիկյան ինքնաթիռներին օգտագործել Իսպանիայի հարավում գտնվող ռազմածովային և ռազմաօդային բազաները՝ Իրանի վրա հարձակվելու համար։
News.am
