Երկուշաբթի օրը իսրայելական բանտերից ազատ արձակված ընդհանուր առմամբ 1966 պաղեստինցիներ նստել են ավտոբուսներ։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով գործողությանը մասնակցող պաշտոնյային։
«Բոլոր 1966 պաղեստինցի բանտարկյալները, որոնց ազատ արձակումը նախատեսված է երկուշաբթի օրը՝ իսրայելական բանտերից նստել են ավտոբուսներ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածի հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրի առաջին փուլի իրականացման շուրջ։ Առաջին փուլով ՀԱՄԱՍ-ը կազատի իսրայելցի պատանդներին, իսկ Իսրայելն իր զորքերը կհանի մինչև հատվածի ներսում պայմանավորված սահմանը և հարյուրավոր պաղեստինցիների կազատի իսրայելական բանտերից, ներառյալ ահաբեկչության համար ցմահ դատապարտված բազմաթիվ անձանց։
News.am