Իսրայելական ուժերը հարված են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Նաբաա թաղամասին, որը կպած է հայկական Բուրջ Համուդ թաղամասին։ Նախնական տեղեկություններով հարվածը եղել է անօդաչու թռչող սարքով։ Այս մասին հայտնել է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը։
Նրա խոսքով, բնակարան են թիրախավորել, հայերի շրջանում տուժածների մասին տեղեկություն չկան։
«Բնականաբար անհանգիստ վիճակ է, Բուրջ Համուդն ու Նաբաան նույն շրջանն են համարվում»,–ասաց նա։
News.am
