Логотип

Իսրայելը գործողություն է սկսել Լիբանանում, իսկ Իրանը` վերսկսել հարվածները. ինչ է հայտնի

Իսրայելը Լիբանանում հարձակողական գործողություն է սկսել «Հզբոլլահ» շարժման դեմ։ Խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է Իսրայելի ԶՈւ ԳՇ պետ Էյալ Զամիրը։

Նրա խոսքով` պետք է ծանր և երկարատև մարտերի նախապատրաստվել։ Համացանցում արդեն հայտնվել են Իսրայելի կողմից Լիբանանի հարավային ծայրամասերին հասցված հարվածների հետևանքների կադրերը։

Fars գործակալությունը հայտնել է, որ միաժամանակ Իրանը հրթիռներով և անօդաչուներով գրոհների նոր ալիք է սկսել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ։ Պարբերականը նշում է, որ հարվածներ են հասցվել Դոհային, Քուվեյթին, Դուբային, Բահրեյնին և Աբու Դաբիին։ Ծխի ամպ է երևում նաև Սալմանի նավահանգստի մոտ և Բահրեյնում ԱՄՆ դեսպանատան վրա։

CNN–ն իր հերթին գրել է, որ Պենտագոնի ներկայացուցիչները անկեղծ խոստովանություն են արել. ասել են` իրենց տվյալներով` որևէ նշան չկար, որ Իրանը պատրաստվում է կանխարգելիչ հարված հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։

Sputnik Արմենիա