Իսրայելական ավիացիան կիրառել է ֆոսֆորային արկեր Լիբանանի հարավի բնակավայրերին հարվածելիս, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Լիբանանի ռազմադաշտային աղբյուրը։
«Իսրայելական թշնամական բանակը կիրառել է ֆոսֆոր պարունակող արկեր Լիբանանի հարավում 15 բնակավայրերի ռմբակոծման ժամանակ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ գրոհների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտել է Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և մտել է հարավային Լիբանան։
News.am
