Логотип

Իսրայելը հայտարարել է Իրանի նախագահի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի գրասենյակներին հարվածելու մասին

«Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա, հարված են հասցրել և օբյեկտներ ոչնչացրել՝ Թեհրանի հենց կենտրոնում գտնվող իրանական վարչակարգի շենքերի համալիրի տարածքում»։ Այս մասին ասված է Իսրայելի բանակի հայտարարության մեջ։

«Համալիրին հասցված հարվածի ընթացքում բազմաթիվ զինամթերք է նետվել նախագահական նստավայրի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի շենքերի վրա: Բացի այդ, հարվածի թիրախ են դարձել վարչակարգի բարձրագույն ղեկավար մարմնի նիստերի անցկացման վայրը, որը պատասխանատու է անվտանգության ոլորտում որոշումների կայացման համար, ինչպես նաև իրանցի ռազմական սպաների պատրաստման հաստատությունը և այլ առանցքային ենթակառուցվածքներ», – նշվում է հաղորդագրության մեջ:

News.am