Իսրայելը միաժամանակյա հարվածներ է հասցրել Թեհրանին, Շիրազին և Ահվազին, հարվածների թիրախում է հայտնվել նաև բալիստիկ հրթիռների պահպանման ստորգետնյա օբյեկտը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ)։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական տվյալների հիման վրա, հարվածների մի քանի ալիք են իրականացրել՝ միաժամանակ թիրախավորելով Թեհրանի, Շիրազի և Ահվազի ենթակառուցվածքները։ Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքին հասցված հարվածների ժամանակ իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածել են ստորգետնյա մի օբյեկտի, որն օգտագործվում էր բալիստիկ հրթիռների արտադրության և պահպանման համար»,-ասված է հայտարարության մեջ։
Sputnik Արմենիա
