Լիբանանի հետ բանակցություններում իսրայելական կողմը չի քննարկի «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարի հնարավորությունը։ Այս մասին ապրիլի 11-ին հայտարարել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եհիել Լայտերը։
«Իսրայելը հրաժարվել է քննարկել կրակի դադարեցումը «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության հետ», — Լայտերի խոսքերն է մեջբերում The Times of Israel թերթը։
Դեսպանի բնորոշմամբ՝ «Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության հասնելու հիմնական «խոչընդոտն է»։
News.am
