Իսրայելը տեղյակ է եղել ամերիկա-իրանական բանակցություններից և, հավանաբար, կհետևի Վաշինգտոնի օրինակին ու կդադարեցնի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հասցվող հարվածները, հայտնում է Reuters-ի աղբյուրը։
Աղբյուրը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը Իսրայելին տեղյակ է պահել Թեհրանի հետ բանակցությունների ընթացքից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 23-ին հայտարարել է, որ հրաման կտա զինվորականներին հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հասցվող հարվածները՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների «լիակատար դադարեցման» շուրջ «արդյունավետ» երկխոսությունից հետո։
News.am
