Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ պաշտպանական գիծն ուժեղացնելու համար սահմանափակ ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանի հարավում։
«Վերջին օրերին ՑԱԽԱԼ–ի 91-րդ դիվիզիայի ստորաբաժանումները սկսել են սահմանափակ և նպատակաուղղված ցամաքային գործողություններ իրականացնել Լիբանանի հարավում գտնվող «Հզբոլլահի» հիմնական հենակետերի դեմ՝ առաջնագիծն ամրապնդելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունը հավելել է, որ գործողության նպատակն է ոչնչացնել «Հզբոլլահի» ենթակառուցվածքները և չեզոքացնել շարժման անդամներին։
Հիշեցնենք` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո «Հզբոլլահը» մարտի 2-ի գիշերը վերսկսեց Իսրայելի դեմ ռազմական ակտիվ գործողությունները։ Ի պատասխան իսրայելական բանակը սկսեց ինտենսիվ հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձաններին և Լիբանանի հարավում ու արևելքում գտնվող բնակավայրերին։
Sputnik Արմենիա
