Логотип

Իսրայելը փորձում է պաղեստինյան ճգնաժամը տեղափոխել Կովկաս

Բաքվում իսրայելցի րաբբիների համագումարի անցկացումը դիտարկվում է որպես Իսրայելի ռազմավարության մաս՝ պաղեստինյան ճգնաժամը Կովկասի տարածաշրջան տեղափոխելու ուղղությամբ, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։

«Ադրբեջանը, հատկապես Բաքուն, փաստացի վերածվել է Իսրայելի ազդեցության գոտու։

Երկրի իշխանությունները, չունենալով ամուր ազգային հենարան, արտաքին քաղաքականությունը կառուցում են զիջումների հիման վրա։

Իսրայելը՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, ձգտում է փոխել հակամարտության մասշտաբն ու աշխարհագրությունը՝ շեղելով միջազգային հանրության ուշադրությունը Պաղեստինից և կենտրոնացնելով այն Կովկասի վրա։

Իսրայելը միշտ փորձել է և շարունակում է փորձել՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, պաղեստինյան ճգնաժամը Մերձավոր Արևելքից տեղափոխել Կովկաս», – ընդգծում է ալիքը։

News.am