Логотип

Իսրայելի կառավարության ներկայացուցիչ Շոշ Բեդրոսյան. «Թուրքի ոտք չի լինի մեր հողում»

Իսրայելի կառավարության ներկայացուցիչ Շոշ Բեդրոսյանը հայտարարել է, որ թուրք զինվորներ չեն տեղակայվի Գազայում՝ բազմազգ ուժերի կազմում, որոնք պետք է փոխարինեն Իսրայելի պաշտպանության բանակին, հայտնում է Times of Israel-ը։

«Թուրքի ոտք չի լինի մեր հողում»,- լրագրողներին հայտարարել է մամուլի քարտուղար Շոշ Բեդրոսյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկամյա պատերազմը դադարեցնելու ծրագիրը նախատեսում է ժամանակավոր միջազգային կայունացման ուժերի ստեղծում, որոնք աստիճանաբար իրենց վրա կվերցնեն Գազայի անվտանգության ապահովումը։

Ուժերը դեռ չեն ստեղծվել, և շատ երկրներ ցանկանում են մանդատ ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։ Պատասխանելով Գազայում թուրքական զորքերի ներկայության դեմ Իսրայելի առարկություններին՝ ԱՄՆ դեսպանը Թուրքիայում Թոմ Բերեքն այս ամսվա սկզբին Մանամայում կայացած անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Թուրքիան կմասնակցի։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը անցյալ ամիս հայտարարել էր, որ Անկարան «կառուցողական դեր» կխաղա, սակայն Վաշինգտոնը ոչինչ չի պարտադրի Իսրայելին, երբ խոսքը վերաբերում է նրա տարածքում օտարերկրյա զորքերին։

News.am