Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերը Թեհրանին հասցված ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը՝ հավելելով, որ այսօր «զգալի անակնկալներ» են սպասվում։ Այս մասին հաղորդում է Times of Israel-ը։
«Այսօր բոլոր ճակատներում սպասվում են զգալի անակնկալներ, որոնք կհանգեցնեն Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահի» դեմ մեր վարած պատերազմի էսկալացիային»,- ասված է Կացի հայտարարության մեջ։
«Իրանին հասցվող հարվածների ինտենսիվությունը մեծանում է։ Գիշերվա ընթացքում լիկվիդացվել է նաև Իրանի հետախուզության նախարար Խաթիբը»,- հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Կացի խոսքով՝ ինքն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «լիազորել են ՑԱԽԱԼ-ին լիկվիդացնել իրանցի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի… առանց լրացուցիչ համաձայնեցման անհրաժեշտության»։
News.am
