«Իրանի իշխանության կողմից նշանակված ցանկացած առաջնորդ, ով կփորձի շարունակել Իսրայելին ոչնչացնելու, ԱՄՆ-ին ու աշխարհին սպառնալու կամ սեփական ժողովրդին ճնշելու ծրագիրը, անպայման կդառնա մեր թիրախը և կվերացվի»։ Այս մասին գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Վարչապետը և ես հանձնարարել ենք Իսրայելի բանակին պատրաստվել և օգտագործել բոլոր միջոցները՝ այս առաքելությունը կատարելու համար։ Սա մեր ռազմական գործողության հիմնական նպատակներից մեկն է։
Մենք կշարունակենք գործել մեր ամբողջ ուժով՝ ամերիկացի գործընկերների հետ միասին»,- նշել է նա:
News.am
