Իսրայելի Պաշտպանության նախարարության ռազմական բարձրաստիճան պատվիրակության այցը Բաքու և Rafael հրթիռային համակարգերի հրապարակային ցուցադրությունը իսրայելա-ադրբեջանական անվտանգության համագործակցությունը դուրս է բերել գաղտնի փոխգործակցության փուլից դեպի հրապարակային զսպման մակարդակ, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։
«Maariv թերթի միջազգային բաժինը՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, հայտնել է Իսրայելի ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչների Բաքու գաղտնի այցի մասինշ։ Պարբերականի գնահատմամբ, այցի նպատակը երկկողմ ռազմական անվտանգության համագործակցության ամրապնդումն էր և ուղղակի ազդանշանի փոխանցումը Իրանին», — նշում է աղբյուրը։
Ալիքի տեղեկություններով, իսրայելցի փորձագետները կարծում են, որ համագործակցությունը, որը նախկինում սահմանափակ և գաղտնի բնույթ էր կրում, այժմ անցել է հրապարակային ցուցադրության և ուղիղ զսպման փուլ, որի հիմնական նպատակը Իրանի վրա ճնշում գործադրելն ու վախեցնելն է։
Իրանի պաշտոնյաները, իրենց հերթին, ավելի վաղ նախազգուշացրել էին, որ երկրի հյուսիսային սահմաններում իրավիճակը ապակայունացնելու ցանկացած փորձ կհանդիպի կոշտ արձագանքի, և Իսլամական Հանրապետությունը չի տատանվի պաշտպանել իր ազգային շահերը։
News.am
