Логотип

Իսրայելն ու Լիբանանը հաջորդ շաբաթ ուղիղ բանակցություններ կսկսեն Վաշինգտոնում

Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցություններ կսկսվեն հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում է «Axios»–ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի։

«Առաջին հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնի պետական դեպարտամենտում»,- գրել է Ռավիդը X սոցիալական ցանցում։

Ըստ լրագրողի` ամերիկյան կողմը կգլխավորի Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսսան, Իսրայելը կներկայացնի Վաշինգտոնում դեսպան Իեհիել Լեյտերը, իսկ լիբանանյան կողմը՝ ԱՄՆ–ում դեսպան Նադա Համադե-Մոավադը։

Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բենիամին Նեթանյահուն կառավարությանը հանձնարարել է ուղիղ բանակցություն սկսել Լիբանանի հետ, որի նպատակը կլինի շիական «Հզբոլլահ» շարժման զինաթափումը և երկու պետությունների միջև խաղաղության հաստատումը։

Հիշեցնենք` ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է մահացել, 1165–ը` վնասվածքներ ստացել։

Sputnik Արմենիա