Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանա-ամերիկյան համատեղ բազայի ուղղությամբ Թեհրանի իրականացրած հրթիռային հարվածները ցույց են տվել, որ իրանական հրթիռները կարող են հասնել մինչև Լոնդոն: Այս մասին հայտնել է The Daily Telegraph թերթը:
Ինչպես նշել է պարբերականը, Լոնդոնը հեշտությամբ կարող էր հայտնվել իրանական հրթիռների հասանելիության գոտում, եթե Թեհրանն իր արձակման կայանքները շրջեր 180 աստիճանով:
Mehr գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի իշխանությունները հաստատել են, որ երկու բալիստիկ հրթիռներ են արձակել Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանա-ամերիկյան բազայի ուղղությամբ:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարվածներ հասցնելով Իսրայելի վրա: Հարվածներ են հասցվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող օբյեկտներին:
News.am
