Իրանի իշխանությունները կարգադրել են բացել երկրի օդային տարածքը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին դրա ժամանակավոր փակումից հետո, հայտնում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։
Flightradar24-ի տվյալներով՝ Իրանի վրայով թռիչքները վերսկսվել են տեղական ժամանակով մոտավորապես ժամը 7:00-ին։
Հինգշաբթի վաղ առավոտյան Իրանի վրայով երկինքը փակվել է բոլոր թռիչքների համար, բացառությամբ հատուկ թույլտվությամբ միջազգային թռիչքների։
News.am
