Իրանի իշխանությունները կասեցրել են սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմի ֆոնին, հայտնել է The New Arab-ը։
Արգելքն ուժի մեջ է մտել մարտի 3-ին և կմնա մինչև հետագա ծանուցում, նշել է Tasnim-ը՝ հղում անելով կառավարության հայտարարությանը։
«Կառավարությունն առաջնահերթություն է տալիս բնակչության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր Խամենեիի մահը:
Armenia Today
