Логотип

Իրանը հաղորդում է աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրի համալիրին հասցված վնասի մասին

Ավիահարվածներ են հասցվել «Հարավային Փարս» գազային հանքավայրում գտնվող իրանական նավթաքիմիական համալիրին, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված Tasnim լրատվական գործակալությունը:

«Հարավային Փարսը» բնական գազի աշխարհի ամենամեծ հանքավայրն է, որտեղ տեղակայված են ինչպես Կատարի, այնպես էլ Իրանի արդյունահանող օբյեկտները: Tasnim-ը հաղորդում է, որ հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը:

Նշենք, որ Եվրոպայում բնական գազի բորսայական գները չորեքշաբթի՝ մարտի 18-ի սակարկությունների ժամանակ կտրուկ աճել են: Նիդերլանդների TTF հաբում ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,35%-ով և կազմել 52,26 եվրո՝ 1 ՄՎտժ-ի դիմաց, կամ 632,5 դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց (ֆորեքս շուկայում արժույթների ընթացիկ փոխարժեքներով)։

Գնանշումների աճ է նկատվել այն հաղորդագրություններից հետո, որոնց համաձայն ԱՄՆ-ն և Իսրայելը ավիահարված են հասցրել «Հարավային Փարս» և «Ասալույե» հանքավայրերում գտնվող իրանական նավթագազային ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներին:

News.am