Логотип

Իրանը հայտարարել է Հայաստանի հետ զբոսաշրջային կապերի զարգացման նոր փուլի մասին

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստավորական արդյունաբերության նախարար Ռեզա Սալեհի Ամիրին, ՀՀ էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թեհրանի և Երևանի միջև զբոսաշրջային կապերի զարգացման նոր փուլի մեկնարկի մասին, հաղորդում է իրանական IRNA գործկալությունը։

Կողմերը նշել են վերջին համատեղ նախաձեռնությունների դրական արդյունքները և ընդգծել են ավտոմոբիլային զբոսաշրջության ընդլայնման, մշակութային փոխանակումների ամրապնդման և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը վերահսկելու համար համատեղ կոմիտե ստեղծելու անհրաժեշտությունը։

Բանակցությունների ընթացքում նախարարներն ընդգծել են նաև վերջին երկու տասնամյակների ընթացքում զբոսաշրջության ոլորտում համագործակցության պատմական հիմքը և արտահայտել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման իրենց համատեղ հանձնառությունը։

Կողմերը համաձայնել են ծրագրեր մշակել՝ փոխադարձ զբոսաշրջային հոսքերը մեծացնելու, զբոսաշրջային ընկերությունների միջև փորձի փոխանակման, Թեհրանում և Երևանում համատեղ ցուցահանդեսներ անցկացնելու, ինչպես նաև իսլամական և հալալ զբոսաշրջությունը (halal tourism-մահմեդականներին համար նախատեսված զբոսաշրջության տեսակ, որը հնարավորություն է տալիս հանգստանալ իսլամի նորմերին համապատասխան -խմբ.) զարգացնելու համար։

News.am