Логотип

Իրանը հայտարարել է որոշակի պայմանների դեպքում ուրանի հարստացման մակարդակը նվազեցնելու իր պատրաստակամության մասին

Իրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը նվազեցնել մինչև 20%, եթե Միացյալ Նահանգները զիջումների գնա։ Այս մասին համաարաբական «Ալ Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, ծովակալ Ալի Շամխանին։

Նա նշել է, որ 60% հարստացման մակարդակը կարող է նվազեցվել մինչև 20%, եթե դա անհանգստացնի Վաշինգտոնին։ Սակայն այդ դեպքում ամերիկացիները ստիպված կլինեն վճարել դրա համար։

Շամխանիի խոսքով՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, և ուրանը մինչև 60% հարստացնելը անհրաժեշտ է միայն, նախ, Իրանի թշնամիների դավադրությանը հակազդելու, և երկրորդ՝ բանակցություններին և երկխոսությանը նախապատրաստվելու համար։

Փետրվարի 1-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը կարող են մոտ ապագայում արդար միջուկային համաձայնության հասնել։

News.am