Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մղած հակամարտության ժամանակ զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է ԻՀՊԿ-ն։
«ԻՀՊԿ փոխծովակալ, նահատակ Ալիռեզա Թանգսիրին… դարձել է ագրեսորների հարձակման զոհը և մահացել ստացած ծանր վնասվածքներից»,- ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Թանգսիրին սպանվել է իսրայելական հարվածի հետևանքով։
News.am
