Логотип

Իրանը հետախուզական տեղեկություն է ստացել ԱՄԷ տարածքներից սպասվող ԱՄՆ-ի հարձակման մասին

Իրանը խոշոր երկրից հետախուզական տեղեկություն է ստացել այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարձակում սկսել Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական կղզիների վրա ԱՄԷ վերահսկողության տակ գտնվող տարածքներից, գրում է «Իրանցի լրագրողի օրագիրը» թելեգրամյան ալիքը։

«Զգուշացում ԱՄԷ-ում գտնվող բարեկամներին. եթե գործողություն սկսվի, անմիջապես լքեք երկիրը և ուղևորվեք Օման կամ Սաուդյան Արաբիա։ Այդ գործողության մեկնարկը կհանգեցնի ԱՄԷ իշխանությունների դեմ Իրանի պատասխան գործողությունների, որոնց նմանը ոչ ոք երբեք չի տեսել և որոնք նույնիսկ Մոհամմեդ բին Զայեդը չէր կարող պատկերացնել։

Նահյանների դինաստիայի համար դժվար ժամանակներ են մոտենում»,- նշում է ալիքը։

News.am