Логотип

Իրանը նախազգուշացրել է Բաքվին. ԱՄՆ-ին և Իսրայելին իր տարածքն առաջարկող երկիրը թիրախ կդառնա

Ցանկացած երկիր, որն իր տարածքը կառաջարկի ԱՄՆ-ին և Իսրայելին, Իրանի համար օրինական թիրախ կդառնա, իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է Pars Today-ը։

«Ըստ միջազգային իրավունքի՝ ոչ մի երկիր իրավունք չունի իր տարածքը և ռեսուրսները առաջարկել այլ պետություններին ագրեսիվ գործողությունների համար։

Իրանի պաշտպանական միջոցառումներն ուղղված են բացառապես ագրեսորների, ինչպես նաև Իրանի վրա հարձակվելու համար օգտագործվող բազաների և օբյեկտների դեմ»,- շեշտել է Արաղչին։

News.am