Логотип

Իրանը Չինաստանից և Ռուսաստանից սպասում է վճռական դիրքորոշում ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան դատապարտելու հարցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Չինաստանի արտգործնախարար Վան Ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային զարգացումները, հաղորդում է Tasnim-ը։

Իրանի արտգործնախարարը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Անվտանգության խորհրդի մի շարք այլ երկրների՝ Իրանի վրա ճնշում գործադրելուն ուղղված գործողությունները՝ նշելով. «Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պարտականությունը կատարելու փոխարեն՝ Անվտանգության խորհուրդը անտեսել է ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի ագրեսիան։ Ագրեսորներին դատապարտելու և նրանց պատասխանատվության ենթարկելու փոխարեն, այն մեղադրում է Իրանին, որը պաշտպանվում է»։

Արաղչին հավելել է. «Իրանը լրջորեն սպասում է, որ Անվտանգության խորհրդի անդամ պետությունները, մասնավորապես՝ Չինաստանը և Ռուսաստանը, կկանխեն ԱՄՆ-ի կողմից Անվտանգության խորհրդում հետագա չարաշահումները՝ վճռական դիրքորոշում ընդունելով ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան դատապարտելու հարցում»։

Մեկնաբանելով Հորմուզի նեղուցի փակումն ամերիկյան և սիոնիստական ​​նավերի, ինչպես նաև Իրանի դեմ ագրեսորների ռազմական ագրեսիային մասնակցող այլ կողմերի համար՝ Արաղչին նշել է. «Այլ երկրներին պատկանող նավերի անցումն իրականացվում է Իրանի իրավասու մարմինների հետ համակարգված»:

News.am