Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանը ծովից շրջափակելու ԱՄՆ-ի ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Նա ընդգծել է, որ Թեհրանը թույլ չի տա նման քայլ անել, իսկ Իսլամական Հանրապետությունը «զգալի և դեռևս չօգտագործված հնարավորություններ» ունի՝ սպառնալիքներին հակազդելու համար։
Հայտարարության առիթ է դարձել Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը ձեռնամուխ են լինում Հորմուզի նեղուցում նավերի արգելափակմանը։ Թրամփը հղում է արել Իսլամաբադում բանակցությունների տապալմանը՝ նշելով, որ Իրանը չի համաձայնել նավերի ազատ տեղաշարժին և սպառնացել է ականապատել նեղուցը։
News.am
