Логотип

Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ ծովային գոտու երկինքը

Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ ծովային գոտու օդային տարածքը։ Հրապարակված NOTAM-ում նշվում է, որ անօդաչու թռչող սարքերը կօգտագործվեն մինչև 10 000 ֆուտ (~3,300 մ) բարձրության վրա՝ Ադրբեջանի սահմանի մոտ, հայտնել է flightradar24 մոնիթորինգային ռեսուրսը։

Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր Թեհրանի և Երևանի միջև հնարավոր լայնածավալ զորավարժությունների մասին։ Նա նշել էր, որ ռազմական համագործակցությունն ինտենսիվ զարգանում է, ինչը հաստատվել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Իրան կատարած այցով։

NOTAM-ը (Notice to Air Missions-ի հապավումը) հեռահաղորդակցության միջոցով ուղարկվող ծանուցում է, որը պարունակում է տեղեկատվություն ցանկացած ավիացիոն սարքավորումների, ծառայությունների կամ ընթացակարգերի ներդրման, վիճակի կամ փոփոխության, կամ թռիչքային գործողություններին մասնակցող անձնակազմի համար կարևոր վտանգների մասին։

Armenia Today