Երկշաբաթյա հրադադարի ժամանակ Իրանը և Օմանը կկարողանան վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Այս մասին ապրիլի 8-ին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
«Երկշաբաթյա հրադադարի ծրագրի համաձայն՝ Իրանը և Օմանը կկարողանան վճար գանձել Հորմուզի նեղուցով՝ Պարսից ծոցի նեղուցով անցնող նավերի համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Թեհրանը մտադիր է հավաքված միջոցներն օգտագործել վերակառուցման համար։
News.am
