Թեհրանը Վաշինգտոնից բանակցությունների կամ հրադադարի վերաբերյալ նամակներ չի ստացել, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Ո՛չ։ Ինչպես գիտեք, մենք դիվանագիտական բանակցային գործընթաց ենք վարում։ Եվ սա արդեն երկրորդ անգամն է, երբ մենք ԱՄՆ-ի հետ զբաղվում ենք բանակցային գործընթացով, իսկ նրանք այդ ժամանակ հարձակվում են մեր վրա։ Ի՞նչ է սա նշանակում։ Այն, որ ԱՄՆ-ն նշանակություն չի տալիս ո՛չ դիվանագիտությանը, ո՛չ բանակցություններին, ո՛չ էլ երկխոսությանը», — ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ից բանակցությունների կամ հրադադարի վերաբերյալ ուղերձներ են ստացվել, թե ոչ։
Բաղայիի խոսքով՝ ԱՄՆ-ն բացառապես նպատակաուղղված է իր միակողմանի պահանջների պարտադրմանը, իսկ ներկայիս հակամարտությունը «ԱՄՆ-ի կողմից դիվանագիտության նկատմամբ դավաճանության և Իսրայելի ցանկություններին նրանց անվերապահ ենթարկվելու վառ օրինակ է»։
«Մենք այժմ կենտրոնացած ենք միայն մեկ բանի վրա՝ մեր սեփական երկրի և նրա տարածքի պաշտպանության», — հավելել է Բաղային։
News.am
