Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը ահաբեկչություն է։
«Նման ահաբեկչական հարձակումները ոչ միայն չեն խաթարի իրանցի ազգի երկաթյա կամքը՝ անվտանգության և ազգային շահերի պաշտպանության հարցում, այլև զգալիորեն կբարձրացնեն հայրենիքի պաշտպանության համար ժողովրդի և պաշտոնյաների վճռականությունը», — ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը նաև նշել է, որ սպասում է ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակվող ագրեսիային ՄԱԿ-ի ԱԽ-ի և գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի արձագանքին։
ArmRadio.am
