Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ներկայումս գտնվում է մայրաքաղաք Թեհրանից դուրս՝ անվտանգ վայրում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին։ Tasnim գործակալությունը տեղեկացրել է, որ Իրանի մայրաքաղաքում տեղի է ունեցել պայթյունների շարք։ Իր հերթին Nour News գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին, հայտնել է երկու պայթյունի մասին՝ հրթիռի հարվածի հետևանքով։
Alpha News
