Իրանի դեմ հարվածների ֆոնին Ատրպատականի հայոց թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները։ Այս մասին ասված է թեմի հայտարարության մեջ, որը հրապարակել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Թեմական խորհուրդը` Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթճյանի նախագահությամբ, նախազգուշական քայլեր են ձեռնարկել` դադարեցնելով Թավրիզիում և Ուրմիայում եկեղեցական արարողությունները»,– ասված է հաղորդագրությունում։
Երկու քաղաքների հայոց ազգային դպրոցները հեռավար են շարունակում դասերը։
Ազգային առաջնորդարանը շարունակում է աշխատել։
Հայ համայնքն այս փուլում վնասներ չի կրել. պայթյունների հետևանքով միայն պատուհանների ապակիներ են կոտրվել։
Sputnik Արմենիա
