Աշխարհում մոտ 45 մլն մարդ կարող է սուր սովի բախվել, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ շարունակվեն մինչև հունիս։ Այս մասին ասվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գնահատականում։
Իրավիճակի հնարավոր վատթարացման հիմնական պատճառ է նշվում սննդամթերքի, նավթի և տրանսպորտի գների աճը։ Արդյունքում պարենի պակաս զգացող մարդկանց ընդհանուր թիվը կարող է գերազանցել ներկայիս ռեկորդը՝ 319 միլիոնը։ Այս մասին «Reuters»-ին հայտնել է ՊՀԾ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարլ Սկաուն։
«Պատերազմի շարունակությունը կհանգեցնի նրան, որ աշխարհում սովի մակարդակը նոր ռեկորդներ կսահմանի, և դա չափազանց մտահոգիչ հեռանկար է», – նշել է նա։
Նրա խոսքով` Իրանին ԱՄՆ-Իսրայելի հարվածների սկզբից ի վեր բեռների առաքման արժեքն արդեն իսկ աճել է 18%-ով։
Sputnik Արմենիա
