Ոչ մի պատճառ չկա, որ մենք ուզենանք անօդաչու թռչող սարքով հարվածել Ադրբեջանին, եթե նման որոշում լիներ, ճշգրիտ կհարվածեին թիրախին, ինչպես հարվածեցինք որոշ ամերիկյան բազաներին և Իսրայելին։ Այս մասին «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով նրան, որ Իրանը անօդաչու սարքերով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին, որին հետո սրվել էին երկու երկրների հարաբերությունները։
«Հետևաբար, այս միջադեպը կասկածելի էր, իսկ Ադրբեջանի արձագանքը անհամաչափ և անբայրացկամ էր։ Նրանց արձագանքները պատճառ հանդիսացան, որ մեր ռազմական հրամանատարությունը զգուշացնի Ադրբեջանի Հանրապետությանը, որ այս գործընթացները սկսելու փոխարեն զգույշ լինի, որ նրանց տարածքից Իսրայելի ռեժիմը չհարձակվի Իրանի Իսլամական Հանրապետության վրա, քանի որ, եթե հարձակում լինի, մենք կարձագանքենք առանց վարանելու և լիակատար վճռականությամբ։ Նրանց բարձրացրած աղմուկ-աղաղակը միանգամայն անհիմն էր և սին։ Կարծում եմ, հենց իրենք էլ նկատեցին, որ այս արձագանքները տեղին չեն և որոշ չափով շտկում են այն։
Իսրայելն անվտանգային ներկայություն ունի Ադրբեջանի Հանրապետությունում. մենք դա գիտենք, բայց ինչպես մենք զգուշացրել էինք Պարսից ծոցի բոլոր երկրներին, որ այս պատերազմում ԱՄՆ–ն ու սիոնիստական ռեժիմը չպետք է օգտագործեն այդ երկրների կարողությունները Իրանի դեմ, նույնը վերաբերում է նաև մնացածին։
Մենք սիրում ենք Կովկասի տարածաշրջանի բոլոր երկրների հետ ունենալ կատարյալ բարեկամական և եղբայրական հարաբերություններ, և ներկայումս լարվածության համար որևէ պատճառ չեմ տեսնում»,– ասաց դեսպանը։
News.am
