Логотип

Իրանի ժամանակավոր կառավարման խորհուրդը գերագույն առաջնորդի ներկայացման ծրագիր է մշակել

Իրանի ժամանակավոր կառավարման խորհուրդը փորձագետների խորհրդի ժողով անցկացնելու և չորրորդ նիստի ընթացքում գերագույն առաջնորդին ներկայացնելու ծրագիր է մշակել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

«Փորձագետների խորհրդի ժողով անցկացնելու և ապագա գերագույն առաջնորդին ներկայացնելու ծրագիր է մշակվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ժողովի և նոր գերագույն առաջնորդի ներկայացման ժամկետները չեն նշվում։

Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով իրանական աղբյուրներին, հաղորդել էր, որ Իրանը հետաձգել է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի իրավահաջորդի նշանակումը անվտանգության նկատառումներից ելնելով։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իրանի ցանկացած նոր առաջնորդ իսրայելական բանակի կողմից «վերացման անվերապահ թիրախ» կդառնա։

Sputnik Արմենիա