Իրանի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով զոհվածների մոտ 30 տոկոսը երեխաներ են։
«Մինչ օրս թշնամին հարձակվել է 3 090 բնակելի շենքի, 528 առևտրային շենքի և 13 բժշկական հաստատության վրա, որոնցից 9-ը պատկանում են Կարմիր մահիկին»,- նշել են Իրանի իշխանությունները, տեղեկացրել է Tasnim-ը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ գրոհների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտել է Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և մտել է հարավային Լիբանան։
News.am
