Логотип

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման պատճառով նավթի գները կարող են հասնել մեկ բարելի համար 200 դոլարի

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման պատճառով նավթի գները կարող են հասնել մեկ բարելի համար 200 դոլարի։ Դրա մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական, գեներալ Էբրահիմ Ջաբարին, հաղորդում է ТАСС-ը։

«Մենք փակել ենք Հորմուզի նեղուցը։ Նավթի գինն այժմ գերազանցել է 80 դոլարը և շուտով կհասնի 200 դոլարի։ Միացյալ Նահանգները, որի կյանքն ու մահը կախված են նավթից, տառապում է պարտքերից և ներքին խնդիրներից։ Ամերիկան ​​ծարավ է նավթի։ Թող նրանք իմանան, որ մենք առայժմ փակել ենք Հորմուզի նեղուցը և թույլ չենք տալիս նավերին անցնել»,- նրա խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։

Գեներալ Ջաբարին հավելել է, որ Իրանը կհարվածի «ցանկացած երկրի, որը կփորձի վառելիք արտահանել այստեղից. Ներկա դրությամբ Իրանն արդեն հարվածել է մի քանի նավի»։

News.am