Իրանի հարավում գտնվող Շիրազի արվարձանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով առնվազն 20 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։
Զոհվածների թվում են շտապօգնության երկու աշխատակիցներ, որոնց մասին ավելի վաղ հայտնել էր Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Sputnik Արմենիա
