Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին, հետաքննության նախնական տվյալներով, հարված է հասցրել ԱՄՆ–ի զորքը։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։
Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանում գտնվող «Շաջարեհ Թայեբեհ» աղջիկների կրտսեր դպրոցը հարձակման էր ենթարկվել փետրվարի 28-ին՝ հակամարտության առաջին օրը։ Իրանի իշխանությունները հարձակման համար մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին։ Իրանական կողմի տվյալներով՝ դպրոցում 7-12 տարեկան 171 աղջիկ և մի քանի ուսուցիչ է զոհվել։
«ԱՄՆ ռազմական հետաքննիչները հավանական են համարում, որ ամերիկյան զորքն է պատասխանատու աղջիկների իրանական դպրոցի վրա ենթադրյալ հարվածի համար, որի հետևանքով տասնյակ երեխաներ են զոհվել, սակայն վերջնական եզրակացության նրանք դեռ չեն եկել, հետաքննությունն ավարտված չէ»,– գործակալությանը հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։
Գործակալությանը չի հաջողվել ավելի մանրամասն տեղեկություն ստանալ հետաքննության վերաբերյալ, այդ թվում՝ ինչ ապացույցներ են եղել նախնական գնահատականի հիմքում, ինչ զինամթերք է օգտագործվել, ով է պատասխանատվություն կրում, և ինչի համար կարող էր ԱՄՆ–ն հարվածել դպրոցին։
Sputnik Արմենիա
