Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ պատերազմի ավարտը հնարավոր է միայն Թեհրանի օրինական իրավունքների ճանաչմամբ, փոխհատուցումների վճարմամբ և միջազգային անվտանգության երաշխիքների տրամադրմամբ, որոնք կկանխեն հետագա հարձակումները։
«Ռուսաստանի և Պակիստանի ղեկավարների հետ զրույցում ես վերահաստատեցի տարածաշրջանում խաղաղությանն Իրանի հանձնառությունը։ Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների սանձազերծած այս պատերազմն ավարտելու միակ ճանապարհը Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը և ապագա ագրեսիայի դեմ միջազգային ամուր երաշխիքները»,- գրել է նախագահն իր ֆեյսբուքյան էջում։
News.am
