Логотип

Իրանի նախագահ․ Հարևան երկրների վրա այլևս հարձակումներ չեն լինի, քանի դեռ նրանք հարձակումներ չեն ձեռնարկել Իրանի վրա

Երեկ ժամանակավոր ղեկավար խորհուրդը հայտարարել է, որ հարևան երկրների վրա այլևս հարձակումներ և հրթիռների հարվածներ չեն լինի, քանի դեռ այդ երկրները հարձակումներ չեն ձեռնարկել Իրանի վրա: Այս մասին ազգին ուղղված ուղերձում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը, փոխանցում է Press TV-ն:

Փեզեշքիանը նաև ներողություն է խնդրել հարևան երկրներից։

«Մենք այլ երկրներ ներխուժելու մտադրություն չունենք», — ասել է նա։

Մարտի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է Նախիջևանի օդանավակայանի շրջանում Իրանի տարածքից արձակված երկու անօդաչու թռչող սարքերի անկման մասին։ Վնասվել է օդանավակայանի շենքը, տուժել է երկու մարդ։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Բաքուն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել։ Իր հերթին Իրանի գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակման մասին տեղեկությունը՝ միջադեպի պատասխանատվությունը բարդելով Իսրայելի վրա։

News.am