Логотип

Իրանի նորընտիր առաջնորդը վիրավորվել է

Իրանի նորընտիր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով, գրում է The New York Times-ը:

Ըստ պարբերականի՝ վնասվել են նրա ոտքերը, սակայն թե որքա՞ն են լուրջ վնասվածքները և ի՞նչ պայմաններում է դա կատարվել, չի նշվում:

NYT-ը հավելել է, որ այս միջադեպը տեղի է ունեցել այն նույն հարվածների ընթացքում, որոնց ժամանակ զոհվել էր Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

Խամենեին վերջին օրերին հանրության առջև չի հայտնվել, ինչը ևս մեծացրել է նրա առողջական վիճակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները, շեշտել է պարբերականը:

Իրանի նախկին հոգևոր առաջնորդն սպանվել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հենց առաջին օրը։ Մարտի 9-ին նոր առաջնորդ էր ընտրվել:

Armenia Today