Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել առաջին ուղերձով, որում կոչ է արել հարևաններին փակել իրենց երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայանները։
Խամենեիի խոսքով՝ Իրանը միշտ ջերմ և կառուցողական հարաբերություններ է պահպանել բոլոր հարևանների հետ, սակայն ԱՄՆ-ն երկար տարիներ այդ երկրներից մի քանիսում ռազմական բազաներ է կառուցել և շարունակում է կառուցել տարածաշրջանում իր գերիշխանությունը հաստատելու համար: Այդ բազաներից մի քանիսն օգտագործվել է Իրանի դեմ վերջին ագրեսիայի ընթացքում, ինչին ի պատասխան Թեհրանը նույնպես հարձակվել է դրանց ուղղությամբ։
Նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը կշարունակեն գրոհել այդ օբյեկտների ուղղությամբ՝ միաժամանակ ձգտելով բարեկամական հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ: Խամենեինին ընդգծել է, որ այս պետությունները պետք է ընդունեն, որ անվտանգության և խաղաղության մասին ամերիկյան հայտարարությունները կեղծիք էին։
Խամենեին շեշտել է՝ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա։
Նա հավաստիացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում որևէ զավթողականության և գերիշխանության տարածաշրջանում, այլ ցանկանում է անկեղծ փոխըմբռնում հարևանների հետ:
Խամենեի խոսքով՝ Իրանը նաև նյութական փոխհատուցում է ակնկալում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում պատճառված վնասի համար:
Նա ընդգծել է, որ Իրանը չի հրաժարվի նահատակների արյան համար վրեժխնդրությունից։ Վրեժը ծրագրվում է ոչ միայն այաթոլլա Ալի Խամենեին սպանելու, այլև յուրաքանչյուր սպանված իրանցու, մասնավորապես՝ Մինաբում անմեղ երեխաների արյան համար։
Իրանի նոր գերագույն առաջնորդը հաստատել է, որ ԱՄՆ–ի և Իսրայելի գործողությունների հետևանքով մահացել են իր կինն ու քույրը։
Sputnik Արմենիա
