Логотип

Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում

Իրանի զինվորականները «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» զորավարժություններ են անցկացնում Մերձավոր Արևելքում տիրող լարվածության և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացման ֆոնին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։

«Մեկնարկել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» զորավարժությունները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում կստուգվի ԻՀՊԿ ստորաբաժանումների պատրաստվածությունը, կմշակվեն ԻՀՊԿ ռազմական գործողությունների սցենարներ՝ ուղղված Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության սպառնալիքների դիմակայմանը, ինչպես նաև կփորձարկվեն իրանցի զինվորականների արագ, վճռական և համապարփակ արձագանքման հմտությունները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին ԱՄՆ ՌԾՈւ երկրորդ ավիակիր խումբը շուտով կմեկնի Մերձավոր Արևելք։ Նա ընդգծել էր, որ դա անհրաժեշտ է այն դեպքում, եթե չհաջողվի Թեհրանի հետ համաձայնության գալ։

Sputnik Արմենիա