Логотип

Իրանի ռազմածովային ուժերի նավի խորտակման վայրում մոտ 80 մարմին է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրանի ռազմածովային ուժերի նավի խորտակման վայրում շուրջ 80 մարմին է հայտնաբերվել։ Այս մասին Ada Derana պարբերականին հայտնել է Շրի Լանկայի փոխարտգործնախարար Արուն Հեմաչանդրան։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հաստատել էր, որ ամերիկյան սուզանավը Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավ է խորտակել, և սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին նման դեպքն է։

«Մոտ 80 մարմին արդեն դուրս է բերվել իրանական IRIS Dena ռազմածովային նավից, որը խորտակվել էր Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան ռազմական սուզանավի հարձակումից հետո», – փոխնախարարի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Շրի Լանկայի փոխարտգործնախարարը նշել է, որ խորտակված իրանական նավը Հնդկաստանի արևելյան նավահանգստից Իրան էր վերադառնում։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրանական IRIS Dena ֆրեգատը, որի վրա գտնվում էր անձնակազմի մոտ 180 անդամ, խորտակվել է Շրի Լանկայից մոտ 40 կմ դեպի հարավ՝ լուսաբացին աղետի ազդանշան ուղարկելուց հետո։ Նավի վրա ընդհանուր շուրջ 180 նավաստի է եղել։ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը փրկել են մոտ 30-ին, նրանց տեղափոխվել են հիվանդանոց։ Եվս առնվազն 78 մարդ տուժել է։

Sputnik Արմենիա