Логотип

Իրանի քաղաքացիները կենդանի պատ են կազմել երկրի էլեկտրակայանների մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրանի քաղաքացիները կենդանի պատ են կազմել երկրի էլեկտրակայանների մոտ՝ դրանց հարվածելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դոնալդ Թրամփը «TruthSocial»–ի իր էջում գրել էր, որ այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք չի կարող վերածնվել: Եզրափակելով իր միտքը՝ Թրամփը Աստծուց օրհնություն է խնդրել Իրանի ժողովրդի համար:

Իրանի սպորտի փոխնախարար Ալիռեզա Ռահիմին կոչ էր արել կենդանի պատ կազմել` քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները պաշտպանելու համար։ Ըստ նրա` այդ քայլը նպատակ ունի ազդարարել, որ նման ենթակառուցվածքները թիրախավորելը կհամարվի ռազմական հանցագործություն։

«Այս պատմական և նշանակալի օրն ամբողջ երկրում անցավ աննախադեպ շքեղությամբ և եռանդով՝ «Իրանի երիտասարդական կենդանի շղթան հանուն պայծառ վաղվա» արշավի շրջանակում՝ ցուցադրելով երիտասարդ սերնդի միասնության, համերաշխության և ազգային կրքի շարունակական դրսևորումը»,– գրել է Ռահիմին:

Նրա խոսքով` այս մասշտաբային ժողովրդական շարժումն ավարտվել է առանց ն խնդիրների և օրինակելի կարգուկանոնով՝ աշխարհին ցույց տալով իրանցի երիտասարդության ուժն ու վճռականությունը հայրենիքի և երկրի ենթակառուցվածքների պաշտպանության գործում:

Բողոքի նմանատիպ ակցիաների տեսանյութեր են հայտնվել Իրանի Կազերուն, Նեքա, Բուշեր և Թավրիզ քաղաքներում, որտեղ գտնվում են խոշոր էլեկտրակայաններ։

Sputnik Արմենիա