Логотип

Իրանն ԱԹՍ-ներով հարված է հասցրել Իսրայելի Ռամաթ Դավիթ ավիաբազային և Քուվեյթում ԱՄՆ բազային

Իրանն անօդաչուներով հարված է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ Դավիթ ավիաբազային և Մերոն բազայի ռադիոլոկացիոն կայանին։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության ՀՕՊ ուժերի շտաբը։

Նշվում է, որ Իրանի ռազմածովային ուժերն անօդաչուներով հարված են հասցրել նաև Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային։

Միևնույն ժամանակ Իրանի Խաթամ ​​ալ Անբիա ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հարվածներն առաջիկա օրերին ավելի ուժեղ և լայնածավալ կդառնան։

Sputnik Արմենիա