Логотип

Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողության ժամանակ առաջին անգամ կիրառել է «Նասրալա» հրթիռը

Իրանն առաջին անգամ կիրառել է «Նասրալա» կառավարվող հրթիռը ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իրականացվող գործողության շրջանակում։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։

«Գործողության («Ճշմարիտ խոստում 4»՝ ընդդեմ ԱՄՆ-ի և Իսրայելի– խմբ.) այս ալիքի (65-րդ) ընթացքում կիրառվել է «Նասրալա» հրթիռը, որը հանդիսանում է «Գադր» հրթիռի բարելավված և կառավարվող տարբերակը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գրոհի ընթացքում հարվածներ են հասցվել Հայֆայի և Աշդոդի նավթավերամշակման գործարաններին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։

Sputnik Արմենիա